Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու Հայկ Մարությանը Փաշինյանին ասաց, որ տրանսպորտային ցանցը կբարեփոխվի 2-4 տարում

Դեկտեմբեր 17,2018 15:00

«Խորհրդատու ընկերության ներկայացրած առաջարկների փաթեթը չի համապատասխանում քաղաքի ակնկալիքներին»,- «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` նշելով, որ մոտ օրերս անձամբ Հայկ Մարությանը տրանսպորտային բարեփոխումների վերաբերյալ նոր մանրամասներ կհայտնի: Հետաքրքրվել էինք` ինչո՞ւ է քաղաքապետ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել, որ մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցը կբարեփոխվի 2-4 տարում՝ այն դեպքում, երբ ցանցն արդեն նախկին իշխանությունների օրոք էլ, ոլորտի մասնագետների գնահատմամբ, լիարժեք պատրաստ էր ներդրման:

Հայկ Մարությանի մատնանշած ժամկետը հասարակության շրջանում դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց: Ոլորտի փորձագետները կասկածներ հայտնեցին, որ նախկին իշխանությունների մշակած տրանսպորտային նոր ցանցը` պատրաստի լուծումներով փաթեթը, որի համար միջազգային խորհրդատու ընկերությանը վարկային միջոցներով 850 հազար դոլար ենք վճարել, չի ներդրվելու, այսինքն` չեղարկվելու է` ջուրը գցելով հազարավոր դոլարները:

Թե ինչպիսի խնդիրներ են առաջացել ցանցի ներդրման հետ կապված, եւ Երեւանի ներկայիս իշխանությունն ինչ է ակնկալում ցանցի մշակումն իրականացրած բրիտանական WYG ընկերությունից՝ կարդացեք այստեղ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31