Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը չի մարսել մեծ դեբատը». Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 17,2018 00:43

«Մեծ, այլանդակ հակաքարոզչություն է իրականացվում մեր դեմ, դրված են մեծ ռեսուրսներ, մեծ փողեր, ֆեյքեր ու ֆեյք մարդիկ, որոնք իրականում կան, բայց ֆեյք մարդիկ են: Կան մարդիկ, որ իրենք իրենց կյանքով ֆեյք են: Մի վայ, հայ գիտի Էդմոն Մարուքյանը, «Լուսավոր Հայաստանը», անգամ հարցնում են՝ այ ախպեր, Էդմոն ջան, ուզում են իմանալ, էդ ի՞նչ ա եղել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա հայտարարեց՝ այս ուղիղ եթերը պարտադրված է, քանի որ մեծ դեբատից հետո ԲՀԿ-ն պատերազմ է հայտարարել իրենց: Այս առիթով Էդմոն Մարուքյանը մանրամասնեց. «Պատերազմ եք մեզ հայտարարե՞լ,  լո՞ւրջ եք ասում, ախր մոռացե՞լ եք, որ մենք ով, դուք ով, մոռացե՞լ եք: Կմաշենք ձեզ, կմաշենք: Կարծում եք՝ ես «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, ավագանիների ետևում պիտի լինեմ ու հետևից պատերազմե՞մ, ասեմ՝ գրեք իր վրա: Դուք այդքան չեք պատկերացնում, որ ես առաջին գծում կռիվ տվող մարդ եմ, ոչ թե մարդկանց թիկունքում թաքնվող»:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «Գագիկ Ծառուկյանը չի մարսել դեբատը» ու հարցրեց. «Ի՞նչ է ուզում Ծառուկյանն ինձնից: Ասում է՝ ես էլ եմ հեղափոխական, ջուր եմ ուղարկել հեղափոխությանը ու վիճարկում է մեր՝ հեղափոխական լինելու հանգամանքը: Բայց մենք ասել ենք՝ հեղափոխական չենք, մեզնից հեռու մնացեք: Հեղափոխությունը եղել է հին համակարգի դեմ, իսկ ինքը հին համակարգի մի մասն է»:

Այն, որ հնչում են կարծիքներ, թե «Լուսավոր Հայաստանը» կեղծ ընդդիմություն է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մե՞զ եք ասում, մեր հե՞տ եք, ապրիլի 17-ին դուք ո՞ւր էիք, դուք չէիք եկել նիստին, վախեցե՞լ էիք գալ: Քիչ չի՝ չէիք եկել, դեռ մի բան էլ ձեր պատգամավորներին ասել էիք, որ կողմ քվեարկեն: Սերժ Սարգսյանին ընտրած տղերքով այսօր ավելի հեղափոխական եք հանդես գալիս, քան ես. ես հեղափոխական չեմ: Մարտի մեկով ձեր դեմ գործ է քննվում, դուք կարող եք մեր դեմ խոսե՞լ: Փոխանական ասեք թող ՀՔԾ-ն ասի, գնամ ցուցմունք տամ, պատմեմ ոնց ենք ֆորմաները ստացել, այդքան փող եք ծախսում մեր դե՞մ: Դուք քաղաքականության մեջ ինչ կաք, իջնում եք, ես բարձրանում»:

Էդմոն Մարուքյանը զգուշացրեց՝ իր ամեն կուսակցական անդամի համար կռիվ է տալու ու հորդորեց՝ հեռու մնացեք բոլորից: Ուղիղ եթերի ավարտին էլ հորդորեց հանգստանալ. երկրի առաջ բազում ծառացած խնդիրներ կան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31