Հեղափոխությունից հետո, մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը՝ շատերս խուսափել ենք սուր քննադատություններ հնչեցնել նորաստեղծ կառավարության, նորընտիր վարչապետի ու նրա քայլերի վերաբերյալ. մի պարզ ներքին համոզմամբ ու վստահությամբ՝ երբ ԱԺ-ում մեծամասնությունը ՀՀԿ-ական է, իշխանության տարբեր օղակներում աշխատում են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ձևավորած քաղաքական համակարգի ներկայացուցիչներն ու ուղիղ ենթակաները, Նիկոլ Փաշինյանից, օրերի կամ ամիսների կտրվածքով, «հրաշքներ» պահանջելն անարդար կլիներ և անմիտ:
Այս խորհրդարանական ընտրություններով՝ ՀՀ քաղաքացիները, խորհրդարանում ցանկանալով տեսնել Փաշինյանի թիմին՝ որպես մեծամասնություն և Փաշինյանին՝ որպես վարչապետ, ողջ պատասխանատվությունն ու կառավարման բեռը դրեցին այս քաղաքական ուժի ուսերին: Ըստ այդմ՝ այսուհետ երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն հենց նրանք են, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանը, և սպասելիքներն այսօր նրանից ավելին են, քան մինչ հեղափոխությունն էր:
Սուրեն Սարգսյան