Լրահոս
Օրվա լրահոսը

Նարնջով եւ նշով նրբահամ թխվածք

Դեկտեմբեր 16,2018 22:02

Այս թխվածքն իր մեջ միավորում է Արեւելքի բույրը, քանի որ պարունակում է Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում հայտնի նարնջի ծաղիկների բուրավետ ջուրը, եւ Արեւմուտքի նրբագեղությունը, քանի որ նշով եւ նարնջով թխվածքներն ընդունված են Եվրոպայի միջերկրածովյան հատվածներում նույնպես: Համեղ, նուրբ, փխրուն թխվածք է, որը մեկ անգամ պատրաստելուց հետո՝ կդառնա ձեր խոհանոցի մշտական հյուրը:

Անհրաժեշտ մթերքները

Կարագ- 200 գրամ

Շաքարավազ- 1 բաժակ

Ձու- 4 հատ

Նշի ալյուր-150 գրամ

Ալյուր-80 գրամ

Սոդա- 0,5 թեյի գդալ

Նարինջ-1 հատ

Նարնջի ծաղիկների բուրավետ ջուր- 2 ճաշի գդալ

Շաքարի փոշի- 2 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը

Սենյակային ջերմաստիճանի հասցրած կարագը եւ շաքարավազը լավ հարեք, որ դառնա միատարր, կրեմանման զանգված:

Հատիկ-հատիկ ավելացրեք ձվերը, շարունակեք հարել: Նարինջը լավ լվացեք, կեղեւը մանր անցքերով քերիչով քերեք զգուշությամբ, որպեսզի միայն նարնջագույն հատվածը քերեք, կեղեւի տակի սպիտակ հատվածը դառնահամ է տալիս, պետք չի: Նարնջի քերած կեղեւը նույնպես ավելացրեք խմորին: Ավելացրեք նաեւ ալյուրը, սոդան եւ նշի ալյուրը: Նշի ալյուր, ինչպես նաեւ նարնջի ծաղիկների բուրավետ ջուր կարող եք գնել արեւելյան համեմունքների խանութներից:  Ստացված զանգվածին ավելացրեք նաեւ նարնջից քամած հյութը եւ նարնջի ծաղիկների ջուրը:

 

Խմորը լցրեք կարագապատ հրակայուն տարայի մեջ եւ դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը մոտավորապես 40 րոպեով: Ժամանակը լրանալուց հետո ստուգեք փայտիկով, եթե չոր է, անջատեք ջեռոցը, եթե ոչ՝ թողեք եւս 5-10 րոպե: Թխվելուց հետո թողեք մի տաս րոպե ջեռոցում, ապա հանեք, թողեք հովանա, վրան շաքարի փոշի ցանեք եւ մատուցեք:

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31