«55 տեղամասերում էլ, որտեղ իրականացվեց վերահաշվարկը՝ ըստ էության, թերեւս արտառոցը միայն մեկ դեպքում էր, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված մի թեկնածուի 44 քվեաթերթիկներ հաշվարկվել էին հօգուտ մյուս թեկնածուի եւ գտնվում էին նրա քվեաթերթիկների փաթեթում: Դա Արմավիր քաղաքի ընտրական տեղամասերից մեկում էր: Փաստն արձանագրվել է: Տարածքային ընտրական հանձնաժողովը նյութերն ուղարկել է դատախազություն»,- պատմեց «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նաեւ անդրադարձավ ընտրությունների մասնակցության ցուցանիշին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում գրանցված մասնակցության 48,63% ցուցանիշն ամենացածրն էր 1991թ. Անկախության հանրաքվեից ի վեր բոլոր համապետական ընտրություններին մասնակցության ցուցանիշներից:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց նաեւ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում ընտրացուցակների հրապարակման մասին հետեւյալ դիտարկմանը. «Ըստ օրենքի պահանջի և նպատակ ունենալով կանխել այլ անձի փոխարեն քվեարկելու միջոցով կատարվող ընտրակեղծիքները՝ ԿԸՀ-ն մտադրվում է սքանավորել բոլոր ԸԸՀ-ից ստացված ստորագրված ընտրացուցակները և տեղադրել դրանք իր կայքէջում դեկտեմբերի 10-ին: ԸՄԴԱ շահառուների մեծ մասն, ընդհանուր առմամբ, վստահություն է հայտնել ընտրացուցակների ճշգրտության նկատմամբ՝ չնայած քաղաքացիների տվյալների գաղտնիության վերաբերյալ որոշ մտահոգությունների: Ընտրողների անձնական տվյալների պարբերական հանրայնացումը հակասում է միջազգային լավ պրակտիկային»:
Պարզաբանեց նաեւ հրապարակումը, ըստ որի՝ «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում