«Նման խնդիր չկա, որոնք եղել են նախորդ իշխանությունների ժամանակ»,-Aravot.am-ի հիշեցմանը՝ մտահոգություններ կան, որ Էջմիածի նոր քաղաքապետը լրացուցիչ ծախսեր է կատարել ամանորյա նոր զարդարանքներ գնելու համար, թեև նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանն արդեն որոշ գնումներ կատարել էր, այսպես պատասխանեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ ի տարբերություն մյուս քաղաքների՝ նախկին իշխանությունների օրոք Էջմիածինն ամենագեղեցիկ զարդարված քաղաքն էր: Հետաքրքրվեցինք՝ իր ճաշակո՞վ էր, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Էջմիածնի կենտրոնը շատ խիտ էր զարդարված: Այժմ աշխատում ենք այդ զարդարանքները ապակենտրոնացնելու վրա: Մենք որևէ նոր բան չենք արել: Քանի որ քաղաքի զարդարանքում հիմնական շեշտադրումը եղել են լույսերը, այս տարի բոլոր լույսները ստուգվել են և վառվածները փոխարինվել նորերով: Գնել ենք կախովի նոր լույսեր. նախկիններն ամբողջը շարքից դուրս էին եկել»:
Հետաքրքրվեցինք՝ այս նոր գնումների համար որքա՞ն գումար է ծախսվել համայնքի բյուջեից, Դիանա Գասպարյանը պատասխանեց. «Մենք բացառապես եղած վառված լույսերը փոխարինելու վրա ենք գումար ծախսել. դա կազմել է շուրջ 2 միլիոն դրամ»:
Դիանա Գասպարյանը նաև տեղեկացրեց՝ որպես դեկորացիա քաղաքում տաղավար է տեղադրվելու, սակայն դրա վրա համայնքային բյուջեից գումար չի ծախսվել. դա կատարում է մասնավոր մի կազմակերպություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կաղանդի չափազանցեալ զարդարանքներու նիւթով – ներառեալ Հրապարակի այդ սքանչելի ծառը -, պարապ տեղը մի յոգնիք, քննադատութիւնները ի զուր են:
Ինչպէս որ ամիսներէ ի վեր փաստեցին, ձեր նոր իշխանաւորները շատ լաւ հասկցան են իրենց «ժողովուրդը»: Այն ժողովուրդը որ, օրինակի համար, մի քանի միլիոն դրամ վարկ կը վերցնէ ամուսնութեան առիթով, եւ փոխանակ զայն գործածէ նորապսակներու բնակարանի գնման, մի քանի ժամ խնճոյքի մը ընթացքին կը ծախսէ չորս տեսակ հիմնական ճաշի, անսպառ խմիչքներու, եւ մի քանի հատ ռաբիզ երգչախումբերու վրայ: Եւ երբեք չեն ալ զղջար, որ այդպէս ըրին:
Ուրեմն, երկրի մեծամասնութիւնը շատ ալ ուրախ պիտի ըլլայ Կաղանդի յորդառատ զարդարանքներով, շլացած եւ հիացած աչքերով պիտի վայելէ գունաւոր լոյսերը, եւ երջանիկ պիտի ըլլայ:
Իսկ քաղաքական գետնի վրայ – քանզի վերեւ պարզուածը քաղաքականութեան հետ կապ չունի -, արդէն հաստատուեցաւ որ նոր վարչակարգը երբէ՛ք որեւէ սխալ չի գործեր, մինչ նախկինը՝ միայն ու բացառապէս սխալ բաներ կը կատարէր: Պարզ է:
Եւ ահա ձեզի Նոր Հայաստան: Բարի վայելում: