Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեղադրյալը ձեր աշխատասենյակում է, և որոշել եք դատարանին միջնորդել կալանք, ինչո՞ւ չեք ձերբակալում ու անմիջապես տանում դատարան. Ռուբեն Մելիքյան

Դեկտեմբեր 16,2018 10:37

ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է իմ անձին՝ իմ ինչ-որ գրառման կապակցությամբ։ Այդ առթիվ ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումը.

1) Նախ, ողջունում եմ պարոն Վանեցյանին (որքան հասկացա՝ իմ գրառումները հետաքրքրում են մեր անվտանգության մարմիններին, ինչը որոշակի առումով հաճելի է)

2) Ենթադրում եմ, որ ԱԱԾ տնօրենը նկատի է ունեցել իմ ստորև ներկայացված մասնագիտական գրառումը։ Շարունակում եմ պնդել դրանում ներկայացված դրույթները։

3) Տեղյակ չեմ՝ արդյո՞ք իմ ներկայացրած իրավական մոտեցումները որևէ գործով կիրառվել են դատարանի առջև, թե ոչ։

4) Չհասկացա իմ գրառման և գաղտնալսման կապը։

5) Միշտ պատրաստ եմ ներդնել իմ մասնագիտական ներուժը՝ ի նպաստ մեր երկրում իրավական մշակույթի ամրապնդմանն ու զարգացմանը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

Երբ մշակում էինք քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, մի հարց սկզբունքային էր ինձ համար – չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։ Դատարանը չպետք է ԶՐԿԻ ազատությունից, այլ ստուգի ազատությունից զրկելու և անազատության մեջ պահելը շարունակելու իրավաչափությունը։ Ազատությունից զրկողը պետք է լինի միայն քրեական հետապնդման մարմինը։ Հակառակ դեպքում հենց դատարանն է վերածվում քրեական հետապնդման մարմնի։

Պարզ ասած՝ եթե մեղադրյալը ձեր աշխատասենյակում է և որոշել եք դատարանին միջնորդել կալանք, ինչու՞ չեք ձերբակալում ու անմիջապես տանում դատարան։

Ի դեպ, իմ ներկայացրած տրամաբանությունը, կարծում եմ, տեղ է գտել Սահմանադրությունում։ Տե՛ս 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ համակարգային կապի մեջ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31