Այսօր «Հպարտ» երիտասարդական շարժումը իրականացրեց միջոցառում՝ պաստառներից մաքրելով Երևանի մի շարք փողոցներ։ Ակցիայի ընթացքում երիտասարդները կոչ արեցին քաղաքական ուժերին, թեկնածուներին, միանալ «Մաքուր շենքեր, մաքուր հայրենիք» նախաձեռնությանը, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ զբաղվել քաղաքը պոստերներից մաքրման հարցով և թույլ չտալ շենքերի պատերը օգտագործել որպես ցուցատախտակ՝ հայտարարություններ փակցնողների համար։
Ուրախալի էր, որ անցորդները նույնպես միանում էին նախաձեռնությանը և օգնում պոկել պաստառները։ Ակցիայի կազմակերպիչները վերջում հավելեցին, որ ամանորը պետք է դիմավորել զարդարված շենքերով, այլ ոչ թե պատռված պաստառներով։
Վերջում տաք թեյ, ջերմ մթնոլորտում:
Հատուկ շնորհակալություն բոլոր մասնակիցներին։
Հպարտ երիտասարդական շարժում