ՄԱԷ-ում մեկնարկած շախմատի Շարժայի գավաթի կանանց մրցաշարում խաղացվել է երկու տուր: Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստներից Սոնա Ասատրյանը եւ Արմինե Բաբայանը տոնել են երկուական հաղթանակ եւ ընթանում են առայժմ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված 27 առաջատարների շարքում:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի առանցքային անդամներից Լիլիթ Մկրտչյանը տարել է մեկ հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 1,5 միավորով զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ