Ավարտվեց Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որի օրակարգում նաեւ միության նախագահի ընտրությունն էր: Այն անցավ բավականին բուռն, անգամ ձայների հաշվումն աղմկոտ էր:
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 193 ձայնով, Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվեց երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանը (լուսանկարում): Նրանից բացի, մյուս երկու թեկնածուներից Կարեն Աղամյանը ստացավ 82 ձայն, Խաչատուր Աբրահամյանը` 60 ձայն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սուրեն Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից: