Այսօր Էջմիածնում բախում է տեղի ունեցել հոգևորականների և «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցների միջև: Էջմիածինցիները, հոգևորականները հարձակվել են շարժման մասնակիցների վրա։
Ոստիկանները հազիվ են կարողացել նրանց անջատել իրարից։
Ճեմարանի ավագ կուրսի ուսանողները ժողովրդին հորդորում էին չհրահրել։ Կոչ էին անում հեռանալ: Նշենք՝ ցուցարարների մեջ կային նաև քաղաքացիական հագուստով սարկավագներ: Նրանց գլխավորում էր Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում