Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա խիստ դատապարտելի արարք է». Վանեցյանը՝ եկեղեցու դեմ շարժման ու բռնությունների մասին

Դեկտեմբեր 15,2018 20:26

Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեցին՝ ՝ երեխաների անվտանգության հարցերով խիստ մտահոգ էիք ձեր ասուլիսում, հիմա իրավիճակը շարունակում է նո՞ւյնը մնալ:

Վանեցյանը պատասխանեց. «Իհարկե, մտահոգությունները շարունակում են մնալ, բայց, փառք Աստծո, համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու: Չեմ ուզում ընտանիքիս հետ կապված խոսել»:

Հարցին՝ եկեղեցին երկրի անվտանգության կարեւոր բաղադրիչներից է, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները տարբեր գործողություններ են իրականացրել, այսօր հերթական բախումն է եղել, վեհարանի շենք են փորձել մտել, ԱԱԾ-ն, բացի ոստիկանությունից, անելիք չունի՞: Վանեցյանը պատասխանեց. «Ցանկացած բռնություն դատապարտելի է, եթե «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները փորձել են բռնություն գործադրել, դա խիստ դատապարտելի արարք է, բայց ես համոզված եմ, որ եկեղեցին այնքան ուժ եւ իմաստնություն ունի, որ ինքը կարողանա այդ խնդիրը լուծել: Վեհափառի հետ հանդիպումների ընթացքում այդ հարցը քննարկվել է ու վեհափառը հավաստիացրել է, որ եկեղեցին ուժ ունի այնքան, որ կկարողանա իր բոլոր ծագած խնդիրները լուծել: Հայ առաքելական եկեղեցին մեր բարձրագույն արժեքների մեկն է: ԱԱԾ-ն այս պահին այդտեղ անելիք չունի, հենց ունենա անելիք՝ կհայտարարենք»:

Հարցին՝ հայ-թուրքական սահմանը հատելու դեպքերը շատացել են վերջին ամիսներին, ինչո՞վ է դա պայմանավորված, ՌԴ մարմինների զգոնությունն է մեծացե՞լ, ռուս սահմանապահներն են գտել՝ Վանեցյանը պատասխանեց՝ աշխարհաքաղաքական պրոցեսները, ՀՀ-ն թվում է հեռու է գտնվում, բայց մենք շատ հեռու չենք, հատկապես Թուրքիա-Իրան կողմերը գալիս, առնչվում են նաեւ ՀՀ սահմանին, ոչ միայն ռուս սահմանապահներն են հայտնաբերում, նաեւ մեր սահմանապահներն են հայտնաբերում, հայտնաբերում են շատ դեպքերում կեղծ փաստաթղթերով, ուղղակի չենք հայտարարում ու այդ մարդկանց հետ ենք վերադարձնում իրենց երկրներ: Անօրինական միգրացիան, որը ժամանակակից աշխարհի չարիքներից մեկն է»:

Հարցին՝ պաշտպանության նախարարության նախկին տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ՊՆ սարքավորումներ մատակարարման գործով որեւէ կարգավիճակ ունի՞: Վանեցյանը պատասխանեց. «ՊՆ եւ մի ընկերության միջեւ կնքվել է շուրջ 110 մլրդ ՀՀ դրամի ռազմական նշանակության ապրանքների մատակարարման համար, թվով 31 պայմանագիր է կնքել: Ալիկ Միրզաբեկյանը կարգավիճակ չունի, մեղադրյալ երկու հոգի է ներգրաված, ստորագրություն է կիրառվել, որոշ չափով վերականգնել են, չեմ ասի գումար են տվել, թե ապրանքներ: Այդ գործը արել ենք Արեն Մկրտչյանի հետ՝ վարչապետի կոռուպցիայի գործով պատասխանատուի»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ թմրամիջոցների հարցով շուրջ 40 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել. «Երկու դեպք ենք հայտնաբերել, որը նախկինում երբեւէ չի եղել: Հայ-իրանական սահմանին ապօրինի անցկացումն ենք ֆիքսել թմրամիջոցների փոխանցումը մեր քաղաքացուն կամ այլ երկրի քաղաքացու, մինչեւ Վրաստանի սահման ուղեկցել ենք, հայ-վրացական սահմանի վրա կասեցվել է: Տարանցիկ ճանապարհը, որի մասին խոսվել է, երկու-երեք դեպքով նման պատկեր ենք ունեցել: Մեղրիից այդ մարդկանց վերցրել ենք հսկողության ու մինչեւ Վրաստանի սահման  ենք հասցրել: Երեք դեպքով սաղ շղթան բացահայտել ենք, պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ, հայտնի մարդիկ չկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31