Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր հայկական մշակութային խմբերի կատարումներով տրվեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեկնարկը: Հայաստանը տեւական ժամանակ բանակցելուց հետո վերջապես միացել է Եվրամիության այս ծրագրին՝ առայժմ «Մշակույթ» ենթածրագրով, որը ներառում է արվեստի եւ մշակույթի բոլոր ճյուղերը, բացառությամբ՝ ֆիլմարտադրության: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան նորաստեղծ գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ստեղծագործ Եվրոպա»-ն գործում է ԵՄ բոլոր երկրներում, ուստի հայաստանյան մշակութային կառույցները կարող են ԵՄ մշակութային հիմնադրամների եւ կազմակերպությունների հետ համատեղ դրամաշնորհային ծրագրերի մասնակցել:
«Հայաստանն այս կերպ մեծ պատուհան է ունենում՝ դեպի կարեւոր ծրագրերի իրականացում: «Ստեղծագործ Եվրոպա»-ի շրջանակում դրամաշնորհային տարբեր մրցույթներ են կազմակերպվում՝ տարբեր ծավալի ֆինանսավորմամբ: Հայաստանը կարող է գործընկեր լինել այլ երկրների հետ, քանի որ այս ծրագրում դեռ անփորձ է»,-նշեց Սեդա Գրիգորյանը: Հավելենք, որ «Ստեղծագործ Եվրոպա»-ի հայաստանյան գրասենյակի նպատակն է՝ տեղի մշակութային կառույցներին իրազեկել ծրագրի դրամաշնորհային մրցույթների մասին եւ օգնել գործընկերներ գտնել:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/529780254166033/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ