Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքի վարչական ղեկավարը աղբահանության գումարները հավաքողն է». Եղվարդի ավագանու անդամ

Դեկտեմբեր 15,2018 12:30

Եղվարդ խոշորացված համայնքի ավագանու անդամ Աշոտ Ազիզյանի կարծիքով՝ ոչ միշտ է ճիշտ այն բնորոշումը, թե ՀՀ խոշորացված համայնքների վիճակն աղետալի է: Հայաստանի ավագանիների առաջին համաժողովում այսօր նա որպես դրական օրինակ մատնանշեց այն փաստը, որ խոշորացված համայնքի պարագայում աշխատակազմն ավելի գրագետ է. «Հատկապես հեռավոր համայնքներ պարագայում դժվար է, ասենք, լիցենզավորված հաշվապահ գտնել: Իսկ մի քանի համայնքի խոշորացման պարագայում մասնագետների խնդիրը լուծվում է: Խոշորացված համայնքի պարագայում վերահսկողությունն ավելի ճկուն է»:

Աշոտ Ազիզյանը շեշտեց, որ համայնքի ավագանու եւ խոշորացված համայնքի ավագանու լիազորությունների միջեւ օրենսդրական առումով տարբերություն չկա. «Միայն մեկ ինստիտուտ է ավելացել՝ համայնքի վարչական ղեկավարը, որը նախկին՝ դեռ չմիավորված համայնքի ներկայացուցիչն է (այսպես ասած՝ նախկին գյուղապետը): Նրա իրավասությունների առումով ես առաջարկներ ունեմ, որովհետեւ ՏԻՄ օրենքով՝ նա գործառույթներ չունի: Երբեմն կատակով ասում եմ, որ նա միայն աղբահանության գումարները հավաքողն է: Ցավալի է, բայց այսպես է»:

Աշոտ Ազիզյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ եթե խոշորացման ծրագիրն իրեն արդարացնի, հետագայում այլ համայնքներ եւս պետք է խոշորացվեն:

https://www.facebook.com/aravot.am/videos/572123163233275/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ               

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31