15.12.2018թ.
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի, Մասնավոր հատվածի գործառնական և Կայուն զարգացման, կլիմայական փոփոխությունների բաժինների ղեկավարները Մանիլայում բացեցին ԱԶԲ-ի՝ մեկ ընդհանուր խորագրի ներքո կազմակերպված համատեղ միջոցառումը: Հայաստանից միջոցառմանը մասնակցում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ):
ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի ընթացքը, անդրադարձավ դրա կարևորությանը, ինչպես նաև ներկայացրեց ընկերության զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար: Նա հատուկ շեշտեց ԱԶԲ-ի և մյուս միջազգային ներդրումային ֆինանսական կառույցների դերը և այն առանցքային պայմանները, որոնք իրենց մեծ դերակատարումն ունեն էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ և հուսալի բաշխիչ ցանց ունենալու գործում՝ նպաստելով երկրի տնտեսական աճին:
«Մենք ներկայացրեցինք Հայաստանը, էներգետիկ շուկայի կառուցվածքը, և, իհարկե, 2015թ. ի վեր՝ ընկերության կառավարումը ստանձնելուց հետո կատարված աշխատանքի արդյունքները, մեր առջև ծառացած մարտահրավերները, 10-ամյա ներդրումային ծրագիրը և առաջիկա տարիների զարգացման տեսլականը: Չափազանց կարևոր էր նաև ԱԶԲ-ի հետ փորձի փոխանակումը», – նշեց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կ. Հարությունյանը:
«Հայաստանի տնտեսության աճի համար կարևոր է էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ և հուսալի բաշխիչ ցանցի առկայությունը: ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարևորագույն խնդիրներն ու նպատակները։ Մեր համագործակցությունը կաջակցի ՀԷՑ-ին ներդրումային ծրագրի իրականացման հարցում», – նշեց ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյանը:
ՀԷՑ-ԱԶԲ-հաղորդագրություն