Պարզվում է՝ Երևանի նոր իշխանությունների կարծիքով, տրանսպորտային ցանցի խնդիրները դեռ երկար ժամանակ չեն լուծվելու: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդպես էլ չեն մեկնաբանում, թե ինչու է այդ աստիճան անհնարին դարձել Երևանի ներքաղաքային տրանսպորտային ցանցի հարցը լուծելը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նաև տրանսպորտի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է, ինքն էլ չգիտի, թե առաջարկվող տարբերակում քաղաքային նոր իշխանություններն ինչ խնդիր են տեսել, որի պատճառով որոշել են հարցը 2–ից 4 տարով հետաձգել:
«Սա խայտառակություն է, քանի որ արդեն իսկ իրականացվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում տրվել են համակարգային լուծումների 90 տոկոսից ավելիի պատասխանները: Եվ եթե անգամ այստեղ կան թերություններ, ապա հարկավոր է դրանք վերացնել, ոչ թե ընդամենը մեկ թերություն նկատել ու նոր հեծանիվ հորինելու մասին մտածել: Այստեղ ամեևին էլ էական չէ, թե այդ աշխատանքը կարելի էր, թե չէր կարելի ավելի մատչելի գնով իրականացնել, բայց փաստացի այդ ծրագիրը կազմվել է, որի վրա մոտ 850 հազար դոլար գումար է ծախսվել: Այս պարագայում ինձ հետաքրքրում է, թե ո՞ր փորձագետն է իրեն ավելի լավ մասնագետ համարում, որ կարող է ավելի լավ կատարել այն հսկայածավալ աշխատանքը, որն արդեն իսկ իրականացված է»,– ասաց Բաբկեն Պիպոյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում