««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դեմ խոշոր չափերի կաշառք վերցնելու համար հարուցված քրեական գործով հետախուզվողին: Մասնավորապես, այս գործով հետախուզման մեջ էր գտնվում Սեւանի հոգեբուժարանի կլինիկայի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը: Այս գործի շրջանակներում տրվել է նաեւ Կարապետյանի անունը, քանի որ նա Արամ Հարությունյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է:
Ու ցուցմունք կա այն մասին, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 8 մլն դոլարը փոխանցել է Դուբայի իրեն տված հաշվեհամարին` Արաքս Դիլանյանի հաշվին: Իսկ ահա Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին` Վիկտոր Մարտիրոսյանին, Արմեն Խաչատրյանին ու Գագիկ Կարապետյանին: Եւ ահա մեզ երեկ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է Գագիկ Կարապետյանին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում