Ասել կուզի, ըստ այդ տրամաբանության, Մոսկվան չի խանգարել Սերժ Սարգսյանին հեռացնելուն, որովհետև նա դեմ է եղել տարածք հանձնելուն և չի եղել հույս, որ կհամաձայնի: Այդ միտքը արդեն իսկ սկսել է դանդաղորեն շրջանառվել սոցցանցային տարածքներում և զարմանալի չի լինի, եթե այն սկսի նույնիսկ «քաղաքագիտական էքսկուրս»: Դա ըստ էության կկազմի թավշյա հեղափոխության հանդեպ տեղեկատվա-քարոզչական հետընտրական գրոհի մի ուղղություն, որ կընթանա նոր խորհրդարանում ընդդիմության բացակայության, կեղծ ընդդիմության, այսպես ասած՝ խորհրդարանի ժամանակավորության մասին արշավներին զուգահեռ: Զարմանալի չէ, որ դրան լծվում են նաև եվրասիական տարածության ղեկավարներն ու պաշտոնյաները, որովհետև Հայաստանում նոր խորհրդարանով ամրացող թավշյա հեղափոխությունը սպառնում է նոր իրավիճակ ձևավորել եվրասիական տարածքում ընդհանրապես:
Այստեղ, անշուշտ, խնդիրները, շահերն ու մոտիվացիաները տարբեր են, և դերակատարները նույնական չեն, անգամ եթե նույն խնդրի վերաբերյալ կարող են արտահայտել մոտ դիրքորոշումներ կամ հանդես գալ նույն դիրքորոշումով: Սակայն ակնառու է, որ Հայաստանի հանրությանը հարկ է պատրաստվել հեղափոխության և արդեն նոր ձևավորված խորհրդարանի վարկաբեկմանն ուղղված որոշակի արշավի նոր ալիքին: Կասկած չկա, որ այդ ալիքն էլ չի հասնելու իր նպատակին, պարզապես խլելու է ավելորդ էներգիա, առաջացնելու է ավելորդ լարվածություն ու նյարդայնություն։
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում