Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե». Լեւոն Մնացականյանը չի բացառում, որ իրեն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատել են Սենոր Հասրաթյանի գրառման պատճառով

Դեկտեմբեր 15,2018 01:34

Գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:

Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։«Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ»,– արձագանքեց Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ, ավելացրեց. «Միգուցե»:

Հիշեցնենք, որ երբ Թալինում քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել էր՝ գրելով. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:

Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»:

Հետո նա հեռացրել էր այդ գրառումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. bzjackal says:

    “․․․տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից”

    Նախկին պաշտոնից էլ են հանում․․․

    • bzjackal says:

      Զուտ հետաքրքրությունից եմ գրում երկրորդ անգամ՝ պարզելու համար, թե արդյոք խմբագրությունից որևէ մեկը կարդում է այս մեկնաբանությունները։
      Եվ այսպես՝ Խմբագրին կամ Հեղինակին․
      Արցախում իրո՞ք “նախկին հրամանատար” պաշտոն կա։

  2. Artur Lazarian says:

    Լեւոն Մնացականեանն ասում է. «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատուեցի։ Ով հանել է, իրեն հարցրէք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»։

    Մինչդեռ Դաւիթ Բաբայեանն ասում է «իր դիմումի համաձայն է եղել» 😊
    https://youtu.be/JcY-JWrAd3w

    Յ.Գ. Մէկը միւսից տեղեակ չէ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31