Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստան այցելած հնդիկների թիվը կտրուկ ավելացել է. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 15,2018 10:50

Հայաստանում եւ մասնավորապես մայրաքաղաք Երեւանում վերջին ամիսներին հնդիկների զանգվածային ներհոսք է տեղի ունենում։ Հիմնականում միատարր մեր երկրի համար դա անսովոր երեւույթ է։

Նկատի ունենալով մեր ավանդական հյուրընկալությունը, ինչպես նաեւ ժամանողների՝ ընդհանուր առմամբ օրինապահ պահվածքը հյուրընկալող երկրում, դա կարծես թե խնդիրներ չի առաջացնում։ Համենայն դեպս առայժմ չի առաջացնում։ Սակայն Հայաստանում հնդիկների թվի աճին ուղիղ համեմատական մտահոգություններ են առաջանում, որոնց վերաբերյալ պետական կառույցներից որեւէ մեկնաբանություն կամ պարզաբանում չի հնչում։

Նախ հստակեցնենք, թե ի՞նչ նպատակով են հնդիկները գալիս մեր երկիր։

Առաջին՝ տարիներ շարունակ հնդիկների ներկայությունը Երեւանում ասոցացվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ։ Այստեղ հնդիկ ուսանողների ներկայությունը վաղուց արդեն սովորական է դարձել։ Հնդիկ ուսանողները ստանում են միջազգային մակարդակի կրթություն եւ բժշկի որակավորում, բժշկական համալսարանը, այսինքն՝ նաեւ մեր երկիրը՝ հավելյալ դրամական միջոցներ։ Եվ որքան ճանաչելի լինի մեր բժշկական համալսարանը կամ այլ կրթական հաստատությունները, որքան շատ երկրներից գան ուսանելու, այնքան լավ բոլորիս համար։

Ի դեպ, հնդիկ ուսանողներ ներգրավվել են նաեւ այլ, այդ թվում՝ ոչ պետական բուհերում։ Այստեղ կարող է առաջանալ որակյալ կրթության ապահովման խնդիր, որով պետք է զբաղվի կրթության եւ գիտության նախարարությունը։ Սակայն դա Հայաստան հնդիկների զանգվածային ներհոսքի թեմայից դուրս է։

Երկրորդը զբոսաշրջությունն է։ Հնդկաստանից Հայաստան մուտքի վիզաները մեկ տարի առաջ որոշվեց ձեւակերպել մեր սահմանային անցակետերում։ Նպատակը՝ խթանել Հնդկաստանից մեր երկիր զբոսաշրջիկների այցելությունները։ Շնորհիվ դրա անցած մեկ տարվա ընթացքում Հայաստան այցելած հնդիկների թիվը կտրուկ ավելացել է։

Ըստ լրատվամիջոցներում հրապարակված պաշտոնական տեղեկատվության՝ եթե 2017-ին Հայաստան այցելելու մուտքի վիզա էր ստացել Հնդկաստանի մոտ 10 հազար քաղաքացի, ապա այս տարվա 10 ամիսներին այդ թիվը եղել է ավելի քան 28 հազար։

Դա իհարկե որեւէ կերպ չի արտացոլվել զբոսաշրջության վիճակագրական ցուցանիշներում. Հնդկաստանը դեռ չի նշվում Հայաստան այցելող զբոսաշրջային երկրների թվում, բայց միտումը եթե պահպանվի, դա տեղի կունենա։ Բնականաբար զբոսաշրջության նպատակով Հայաստան այցելությունները խրախուսելը եւս արդարացված քայլ է։

Երրորդ պատճառը հնդիկների Հայաստան այցելելու՝ այստեղ բիզնես սկսելն է։ Բնական է, խոսքը առեւտրի եւ ծառայությունների ոլորտում փոքր ձեռնարկությունների մասին է։ Հնդկական ապրանքներ վաճառող, հնդկական խոհանոցի ուտեստներ առաջարկող եւ նմանատիպ այլ գործունեություն են սկսել որոշ հնդիկներ։ Դժվար է ասել, թե հատկապես տնտեսական հետընթացի եւ մարդկանց գնողունակության անկման ֆոնին ինչ հաջողություններ կունենան հնդիկ գործարարները Հայաստանում, բայց նրանք առայժմ առաջին քայլերն անում են։

ՍԱՀԱԿ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31