Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Այսպես թե այնպես Արցախը միշտ էլ ղեկավարվել է Հայաստանից». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 15,2018 10:10

Հատված Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանի հարցազրույցից:

– Պարոն Բադասյան, արդյո՞ք Լեւոն Մնացականյանի ազատումը ՊԲ հրամանատարի պաշտոնից քաղաքական պատճառներ ունի:

– Միանշանակ չի կարելի ասել՝ չէ, եւ միանշանակ չի կարելի ասել, որ ունի: Բայց ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ասաց, որ պետք է անդրադառնա Արցախին: Կոնկրետ չի ասել, թե ում է անդրադառնալու կամ հատկապես որ բնագավառին, բայց ինքն ասաց, որ կոնկրետ պիտի անդրադառնա Արցախին: Եւ անդրադարձը սա է եղել: Լեւոն Մնացականյանը ունի վաստակ եւ ավանդ, բայց նույն ձեւով վաստակ եւ ավանդ ունի նաեւ Կարեն Աբրահամյանը եւ որեւէ տարբերություն ես չեմ տեսնում: Ընդհակառակը, ես կասեի, որ նոր նշանակումն ավելի կբարելավի ՊԲ հրամանատարությունը, առաջնագծի ամրակայունությունը: Սա կարելի է նաեւ քաղաքական տեսանկյունից դիտել, որ բանակը պետք է իսկապես տարանջատվի՝ այն առումով, որ քաղաքական գործընթացներում` կոնկրետ ընտրություններում, բանակը չի կարելի ներգրավել:

Մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ներառյալ բանակը ներգրավվում էր ընտրական գործընթացներում եւ ապահովում էր իշխող համակարգի հաղթանակը: Ես համոզված եմ՝ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ժեստ է, որ բանակը չպետք է մասնակցի գործընթացներում: Ամեն մի սպա կամ զինծառայող թող քվեարկի իր խղճի թելադրանքով: Այնպիսի ազատ ընտրություններ պետք է լինեն, ինչպես եղան քաղաքապետի վերջին ընտրությունները՝ Երեւանում եւ Ազգային ժողովի ընտրությունը՝ ամբողջ Հայաստանում: Չնայած չի ասում, բայց ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանի անդրադարձներից մեկը հենց դա է:

– Այսինքն՝ Մնացականյանի ազատման պահանջը Հայաստանի՞ց է եկել:

– Չեմ ասում, թե Հայաստանի պահանջն էր: Դա օրվա պահանջն էր: Եւ ես չեմ տարանջատում Հայաստանն Արցախից, մանավանդ որ ես կուսակցություն եմ հիմնադրում Արցախում՝ «Միացյալ Հայաստան»: Ես գտնում եմ, որ Հայաստան, Արցախ նույնն է: Մի բան ասեմ, այսպես թե այնպես Արցախը միշտ էլ ղեկավարվել է Հայաստանից, եւ ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանի իշխանությունները ընտրությունների կեղծումով դառնում են ղեկավարներ, իսկ Արցախի իշխանությունները իրենց կամակատար շարունակությունն են եղել միշտ էլ: Ես կարծում եմ, որ բավական է, չի կարելի այսպես շարունակել: Դա կլինի այն, որ Արցախը միանա Հայաստանին եւ մենք դառնանք մեկ միասնական երկիր եւ մեր իշխանությունները ձեւավորվեն քաղաքացու իրավունքները հարգող, ազատ եւ արժանապատիվ ընտրությունների արդյունքներով:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31