Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Սպանության համար դատապարտված կնոջը վաղաժամկետ ազատ էին արձակել

Դեկտեմբեր 15,2018 14:00

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, Գ. Շահբազյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար դատապարտված Ստեփանավան քաղաքի 31-ամյա բնակչուհի Դիանա Շատանովայի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի կողմից ներկայացված պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Դատապարտյալը սպանությունը կատարել էր անուղղակի դիտավորությամբ, ինչպես դատարանի իրավական գնահատականներում է արձանագրվել, տուժողի հակաօրինական վարքագծի արդյունքում: Նրան մնացել էր կրելու պատժից 2 տարի 2 ամիս ժամանակահատված:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Շահբազյանին իր բացատրություններն էր ներկայացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դիանա Շատանովայի պաշտպանը՝ հանրային պաշտպան Գայանե Գրիգորյանը:

«Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ տիկին Գ. Վարդանյանի կողմից միջնորդություն է ներկայացվել, որով նա միջնորդել է մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին քննարկել դատապարտյալ Դ. Շատանովայի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու) հարցը:
Համաձայն ՔԿՀ պետի կողմից հաստատված զեկույցի՝ դատապարտյալի նկատմամբ քաղաքացիական հայց, պահանջ չի եղել:

Կին պետը տեղեկացրել էր, որ դատապարտյալը մասնակցել է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվող «Սոցիալական ուսուցում եւ կյանքի հմտություններ» դասընթացին, ապա՝ «Առողջ ապրելակերպ» դասընթացին:

Դատապարտյալի խնամքին անչափահաս որդին էր, որը սովորում էր ռազմական ուսումնարանում:

Հանրային պաշտպան Գայանե Գրիգորյանը հղում էր կատարել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածին, համաձայն որի՝ «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետեւյալ նվազագույն իրավունքները. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, երբ դա պահանջում են արդարադատության շահերը»:

Պաշտպանը հայտնել էր. «Դատապարտյալի ուղղման վերաբերյալ տրվել է եզրակացություն, համաձայն որի` պատժի կրման ընթացքում վերջինս դրսեւորել է օրինապահ վարքագիծ, պահպանել է համակեցության կանոնները, քրեական մշակույթին չի ներգրավված, կապը ընտանիքի անդամների հետ պահպանում է տեսակցությունների եւ հեռախոսակապի միջոցով, հանցավոր հակումներ չունի»:

Դատարանը բավարարել էր ՔԿՀ պետի միջնորդությունն ու պաշտպանի բացատրությունները, եւ կին դատապարտյալն ազատ է:

Հիշեցնեմ, որ քրեական գործը լսվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ Դիանա Շատանովային առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. օգոստոսի 7-ին սպանել էր տուժող Կ. Այվազյանին: Դատարանում նա իր մեղքը չէր ընդունել եւ ասել էր. «Դիմացի շենքի բնակիչներից էր, եկել է իր տուն, անպարկեշտ պահանջներ է ներկայացրել»: Դիանան մերժել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31