Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Որոնք են նեղությունների օգուտներն ու ինչու է Պողոս առաքյալը պարծենում նեղություններով

Դեկտեմբեր 15,2018 13:00

Այսօր խոսում էի ընկերներիցս մեկի հետ, ով աշխատանք է փնտրում ու հարցրի, թե արդյոք մի բան գտա՞վ: Պատասխանեց՝ դեռ ոչ ու ավելացրեց, «ոչինչ, Աստուծո ողորմությամբ դա էլ կլինի: Այս նեղություններն էլ պետք են մարդուն, երեւի մի բանի օգտակար են, որ Աստված արտոնում է: Միգուցե ես էլ մի բան ունեմ սովորելու այս նեղությունների մեջ»:

Այս պատասխանը դուրս շատ եկավ, որովհետեւ լրիվ համահունչ է Աստուծո Խոսքին ու Պողոս առաքյալի այն գրվածքին, թե ամեն ինչ ձեր բարիքի համար է կատարվում, լենություն, թե նեղություն, ձեր բարիքի համար է կատարվում, եթե դուք սիրում եք Աստծուն: Այս միտքն առաքյալը գրում է Հռոմեացիներին ուղղված նամակի 8-րդ գլխի 28-րդ համարում:

Իսկապես, իսկ ի՞նչ օգուտ է տալիս նեղությունը մարդուն:

Տեսեք՝ առաքյալը նույն նամակի 5-րդ գլխում ինչ է գրում:

Ասում է, մենք «պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ» (Հռ 5:3-5):

Տեսնո՞ւմ եք, ուրեմն այդպիսի բան կա: Նեղությունները մարդուն համբերություն են բերում: Նեղությունների մեջ տոկացող ու դիմացող մարդու համբերությունն ավելանում է: Իսկ սա շատ կարեւոր է: Որովհետեւ Տեր Հիսուսն ասում է, համբերությամբ կշահեք ձեր հոգիները (Ղկ. 21:19):

Պարզվում է, որ համբերությունն էլ մարդուն փորձառություն է տալիս: Սա ինչքան պարզ է ու հստակ չէ՞: Բայց մենք մոռանում ենք այս մասին: Իսկ որքան կարեւոր է փորձառությունն այս կյանքում: Ու այստեղ գալիս է ամենակարեւորը: Փորձառություն ունեցող մարդու հույսը շատանում է: Մարդն այնքան բաների միջով է անցել, որ գիտի, որ իր Տերը հավատարիմ է ու իրեն չի թողնի: Նրա հույսը շատանում է, որովհետեւ նրա սրտի մեջ կա Աստուծո սերը, վստահությունը Տիրոջ նկատմամբ: Փորձառությամբ ավելացած այդ հույսն իրեն մինչեւ հիմա չի ամաչեցրել, ու երբեք չպիտի ամաչեցնի:
Ինչքան կարեւոր են այս բաները: Այ հենց սրա համար է Պողոս առաքյալը գրում, որ մենք «պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ» (Հռ 5:3-5):

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31