Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Ինձ ափերից կարող է հանել միայն սուտը»

Դեկտեմբեր 15,2018 12:30

Փոքրիկ զրույց չեմպիոնի հետ

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն է: Իսկ 2014 թվականին էլ դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ նաեւ աշխարհի չեմպիոն: Հասունացել է ամենահետաքրքիր պահը:

«Օլիմպիական խաղերի ժամանակ ուզբեկ մարզիկը հաղթեց մեզ, հիմա էլ մենք նրան: Հաշիվը 1:1 է: Ու նորից հաղթելու ժամանակն է»,-ասում է մարզիկը:

Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ եւ երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 կգ բարձրացրեց, որն աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձեւում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Սակայն այդ որոշումը հրում վարժությունից առաջ նրան չխանգարեց:

Ընդամենը մեկ ոսկի պակասեց: Որովհետեւ համոզված էր, որ հրում վարժությունում ամենաուժեղն է: Սիմոն Մարտիրոսյան էլ հրումում մոտեցավ ու 230 կգ բարձրացրեց՝ աշիարհի ռեկորդ սահմանեց: Այնուհետեւ երկրորդ մոտեցմամբ էլ երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցմանը հայ ծանրորդը չեկավ:

Պարզ է, որ մարզիկները փորձում են սեփական արդյունքներն ավելացնելով ռեկորդներ սահմանել: Ընդամենը պետք է պահպանել հավասարակշռությունը: Ու հակառակորդին նորմալ վերաբերվել: Հարցին՝ ձեր հակառակորդներին ինչպե՛ս եք վերաբերվում, Սիմոնը պատասխանում է. «Առանց հակառակորդի հաղթելը գեղեցիկ չի լինի, անիմաստ կլինի թե՛ քո հաղթանակը, թե՛ քո մեդալը»:

Չեմպիոնն անտարբեր է ֆիզիկական ցավի նկատմամբ: Կարծում է, որ ֆիզիկական ցավին դիմանում է, ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ: Բայց չի թաքցնում, որ կարող է նաեւ ափերից դուրս գալ, սակայն ոչ ցավի պատճառով:

«Ափերից ինձ կարող են հանել միայն սուտը, կեղծիքը»,-ասում է մեր զրուցակիցը:

ՍՅՈՒԶԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.12.2018   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31