Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն: Այս մասին հայտնում է «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջը:
«Ավրորայի» ղեկավար թիմում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն էր։