ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի,
Ապարանի, Թալինի, Մեղրու, Սպիտակի, Կոտայքի, Աշոցքի, Մարալիկի և Արագածի
տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիս-Սիսիան, Թալին-Գյումրի, Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում և
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, ցածր
տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով ճանապարհահատվածը
դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն