Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանը հրաժարվել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը ավելի վաճառում է Բաքվին:
«Այո՛, ինձ համար ադրբեջանցիներն օտար չեն, բայց մենք ձեզ հետ (հայերի-խմբ.) միշտ միասին ենք եղել և պետք չէ մեզ մեղադրել, որ Ադրբեջանին զենք ենք վաճառում: Եվ ինչի համար են քննադատում՝ հրթիռային համալիրների: Ուրեմն այսպես, որպեսզի իմանաք. «Պոլոնեզ» հրթիռային համալիրները, երբ մենք դա ստացանք, մենք դրա փորձարկմանը հրավիրեցինք և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին, և՛ ռուսներին»,- ասել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ փորձարկումների արդյունքում ադրբեջանական կողմը համոզվել է դրա բարձր ճշգրտության մեջ և խնդրել այն վաճառել իրեն: «Իսկ մեզ պետք էր վարկը մարել, մեզ դրա համար չինացիները վարկ էին տվել.. Ես այդ ժամանակ… ասացի՝ լավ, ես ձեզ վաճառում եմ համալիրը, իսկ հայերին ասացի (գիտեի, որ խնդիրներ կառաջանան)՝ պատրաստ եմ ձեզ նմանատիպ համալիրներ մատակարարել»,- ասել է Լուկաշենկոն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ