Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի կողմից քաղաքացուն մարզագորգ խոստանալն ընտրակաշառք է համարվում». Վարդինե Գրիգորյան

Դեկտեմբեր 14,2018 16:55

Դեկտեմբերի իննին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը ստացվել են ընտրակաշառքի վերաբերյալ չորս ահազանգեր, որոնցից 2-ը՝ ԲՀԿ-ի, մեկը՝ ՀՅԴ-ի եւ մեկը՝ «Իմ քայլը» դաշինքի վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություն իրականացնող կառույցի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:

Նա նշեց. «Եթե ԲՀԿ-ի պարագայում եղել են զրույցներ գումարի հետ կապված, ապա «Իմ քայլը» դաշինքի դեպքում դա Նիկոլ Փաշինյանի՝ համայնքներից մեկում քաղաքացուն խոստացած մարզագորգն է: Շատերը գուցե չեն համաձայնի, որ դա ընտրակաշառք է, բայց ըստ Ընտրական օրենսգրքի՝ այդպես է»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին նախընտրական հավաքի ժամանակ Պեմզաշենի բնակիչը խնդրել էր մարզագորգի բացակայության հարցը լուծել, Փաշինյանն էլ ասել էր՝ «կլուծենք»:

Ըստ Վարդինե Գրիգորյանի՝ ընտրակաշառք է համարվում նաեւ այն փաստը, որ ՀՀԿ-ի կողմից տրվել է Լոռու մարզի որոշ համայնքները գազաֆիկացնելու խոստում: Փորձագետի խոսքով՝ նախորդ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դրսեւորումները համակարգային բնույթ էին կրում. «Հերմինե Նաղդալյանն ասում էր՝ դա բարեգործություն է: Այսինքն, չէին էլ հերքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Իսկ ինչ իրավական քայլեր եք ձեռնարկելու այս դեպքում? Եվ մյուս անգամ որևէ կուսակցության ներկայացուցիչ քարոզարշավի ժամանակ ինչ պետք է պատասխանի երբ ես օրինակ հարցնեմ – Երբ եք վերանորոգելու դպրոցը կամ մարզադաշտը?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31