Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 31-ին 117 միկրոավտոբուսների շահագործման ժամկետը լրանում է, տրանսպորտային նոր ցանցն էլ ներդրված չէ

Դեկտեմբեր 14,2018 16:48

Միջազգային խորհրդատուին վճարած 850 հազար եվրոն չի կորի, պարզապես մենք արդյունք չենք ստանա: Այսօր «Բլից Ինֆո » մամուլի ակումբում քաղաքային տրանսպորտի նոր ցանցի ներդրումը հետաձգելու վերաբերյալ մտահոգություն հայտնեց «Ուղեւորափոխադրումների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը՝ նշելով, որ խորհրդատուին վճարած գումարները գնացել են նրա գրպանը, քանի որ նա իր գործն արել է:

Պարոն Եղիազարյանի համոզմամբ, նոր ցանցը չի ներդրվի, քանի որ քաղաքային իշխանությունները չեն ցանկանում նախորդ իշխանությունների ծրագիրը շարունակել, հակառակ դեպքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում չէր հայտնի, որ մայրաքաղաքի տրանսպորտը կբարեփոխվի 2-4 տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ավտոբուսում ուղեւորների դժգոհություններին, թե քաղաքային տրանսպորտը լավ չի աշխատում, զանգահարել էր Հայկ Մարությանին՝ ճշտելու, թե ե՞րբ կունենանք բարեկեցիկ տրանսպորտ: Ի պատասխան քաղաքապետն ասել էր՝ 2-4 տարում:

Այս ժամկետները դժգոհություններ են առաջացրել տրանսպորտի ոլորտի մասնագետների շրջանում, որոնք երկար տարիներ ներգրավված են եղել հասարակական ցանցը բարեփոխելու խորհրդում: Հրանտ Եղիազարյանը նրանցից մեկն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե հարցում արե՞լ է քաղաքային նոր իշխանություններին՝ ի՞նչ պատճառով են ցանցի ներդրումը հետաձգում, կամ, ինչպես նա է կարծում՝ չեղարկում, պարոն Եղիազարյանն ասաց, որ չի խոսել եւ չի հարցրել այդ մասին:

Մեր այն հարցին, թե գուցե խնդիրնե՞ր են առաջացել, պարոն Եղիազարյանն ի պատասխան ասաց, որ դեռեւս քաղաքային նախկին իշխանությունների օրոք էլ ցանցը որոշ խնդիրներ ունեցել է, սակայն դրանք մեծ չեն եղել, որպեսզի ցանցը չշահագործվի:

«Օրինակ՝ տեղփոխի ժամանակ պետք է անվճար լիներ, հարց՝ քանի՞ ժամ: Դա լուծված չի՝ կես ժամ, մի ժամ, երեք ժամ: Հաջորդ խնդիրը՝ նույն ուղղությա՞մբ պետք է անվճար լինի, թե պետք է իջնի նստի դիմացի ավտոբուսը նորից հետ գնա: Ասենք՝ ես թոշակառու եմ 100 դրամ տվել եմ, իջել եմ, մտել եմ դեղատուն, դեղս առել եմ, անցել եմ փողոցի մյուս կողմը նորից հետ եմ գնում: Այսինքն՝ հարց է՝ շարժման վեկտորը պահելո՞ւ դեպքում է դա անվճար, թե ընդհանարապես»:

Հրանտ Եղիազարյանն ասաց, որ այս տարվա դեկտեմբերի 31-ին 117 միկրոավտոբուսների շահագործման ժամկետները լրանում են եւ դրանք պետք է դուրս գան գործածությունից: Այս դեպքում, ըստ նրա, բավականին լուրջ խնդիրներ են սպասվում հասարակական տրանսպորտի ցանցում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31