Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը

Դեկտեմբեր 14,2018 16:37

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն  Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ:

Դատարանի որոշման հրապարակումից հետո նախկին փոխվարչապետը լրագրողներին ասաց, որ շարունակելու են ներկայացնել իրենց մոտեցումներն ու փաստարկները:

Նա պատմեց, որ անցած նիստին դատարանին ներկայացրել է իր անցած ճանապարհը, թե ինչով է զբաղված եղել վերջին 20 տարում, ինչ սկզբունքներով է կազմակերպել իր աշխատանքը պետական համակարգում, ինչ օգուտ է բերել պետությանը եւ խնդրել դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք իր կալանավորման համար հիմք չեն կարող հանդիսանալ:

Մարտի 1-ի մեղադրանքին իր առնչության վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի, իր համար նույնպես անակնկալ է եղել, որ չորս ամիս հետո իրեն առաջադրված մեղադրանքը փոխվել է:

Արմեն Գեւորգյանի խոսքով, երեկվա դատական նիստը անցել է բավականին անկաշկանդ իրավական փաստարկները ներկայացնելու տեսանկյունից, իսկ թե ինչով է առաջնորդվել դատարանը այսօր նման որոշում ընդունելու առումով, նա ասաց՝  դեռ որոշումները չունեն, չի կարող ասել, չնայած, որ երկրում ստեղծված իրավիճակը հուշում էր, որ կարող էր պոտենցիալ այլ որոշում լիներ:

Հարցին՝ արդյոք կարծում է, որ իր դեպքում էլ է զանգովի արդարադատություն եղել, նա  պատասխանեց, թե քննիչի նման հարց են տալիս ու հեռացավ:

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք էլ էր առաջադրվել։ Գեւորգյանը մեղադրվում է նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31