Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Իշխանության բարձր լեգիտիմությունը խնդիր ունի՝ արտաքին խաղացողները կարող են պարտադրել որոշում. Խոսրով Հարությունյանը՝ ԼՂ խնդրի մասին

Դեկտեմբեր 14,2018 16:24

Այսօր «Տեսակետ» ակումբում Aravot.am-ը ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Խոսրով Հարությունյանին հարցրեց՝ ՀՀԿ-ականները «Մերժիր Նիկոլին» շարժում սկսելու մասին են հայտարարում, հնարավո՞ր է դուք միանաք այդ շարժմանը: Նա պատասխանեց. «Ես հանրային կյանքի կազմակերպման այլ կոնցեպտի կողմնակից եմ: Սրան մերժենք, նրան աջակցենք…այդպիսի շարժումները ես չեմ կարծում, որ ապագա ունեն: Ես որեւէ կտրուկ, վճռորոշ շարժումները չեմ կարծում, որ ապագա ունեն: Կարող է ինչ-որ մի կարճաժամկետ հատվածում հաջողություն արձանագրեն, բայց երկարաժամկետի համար այպիսի շարժումները երբեւէ խոստումնալից հեռանկար չեն ունենում: Ես ավելի լավ է վերլուծեմ ու հնարավորություն տամ, որ հանրությունն ինքը որոշում կայացնի: Բոլոր նման շարժումները՝ «մերժիր Սերժին», «մերժիր Նիկոլին», «մերժիր Խոսրովին», «մերժիր Վիգենին», սրանք որեւէ բանի չեն բերելու: Իհարկե, կարճաժամկետ հատվածում կարող է հաջողություն արձանագրեն, որպես քաղաքացիական ազատության դրսեւորում՝ միգուցե, բայց քաղաքական հեռանկարի տեսանկյունից համոզված չեմ, որ դա ամենաարդյունավետ ճանապարհն է»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր խոսքերը չեն նշանակում, թե արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է ձեռքերը ծալած նստի: Ըստ նրա, պետք է նախ արտաքին ու ներքին մարտահրավերների, սպառնալիքների վերլուծություն արվի, ձեւավորված ԱԺ-ի կարողությունների գնահատական, եթե դա չարվի, շարժումն անիմաստ է դառնալու:

Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ իշխանությունների այս աստիճան լեգիտիմությունը կարող է նույնիսկ խնդիրներ ստեղծել, որովհետեւ կարող են արտաքին խաղացողները պարտադրել որոշում, որին հակազդել ունակ չլինի այս մեծամասնությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31