Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյան. «Հաշվեքննիչ պալատը ստուգում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10 տարվա գործունեությունը»

Դեկտեմբեր 14,2018 16:18

«Հավաստիացնում եմ Ձեզ, որ բոյկոտ չկա Ռուսաստանի հայ գործարարների կողմից: Ես կարծում եմ, որ միայն խոշոր գործարարներին չպետք է ներգրավել այս գործընթացում, այլ այնտեղ ապրող 2 միլիոն հայությանը»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մամուլում շրջանառվում էր, որ ՌԴ-ի հայազգի խոշոր գործարարներ բոյկոտել են հեռուստամարաթոնը:

Արշամյանն ասաց, որ հիմնադրամին, բացի գործարար Սամվել Կարապետյանից, նվիրատվություն է արել նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ 100 հազար ռուբլի, ՌԴ-ից նվիրատու էլ՝ Աշոտ Խաչատրյանը, 100 հազար դոլար է նվիրաբերել հիմնադրամին:

Հայկակ Արշամյանի խոսքով՝ այս դրամահավաքով չեն ավարտվելու աշխատանքները, թվերն ավելանալու են, փորձելու են գնալ Ռուսաստան, Ուկրաինա. «Նաեւ Միջին Ասիայում մեծ պոտենցիալ կա, հենց նույն Ղազախստանում եւ Թուրքմենստանում, ուստի չի կարելի նրանց անտեսել»:

Հայկակ Արշամյանը վստահեցրեց՝ այսօր որեւէ քաղաքական կուսակցություն չի կարող ազդեցություն ունենալ հիմնադրամի վրա, թեեւ ինքը ունի համակրանք ներկայիս իշխանության անդամների նկատմամբ, ինքն անկուսակցական է, եւ հիմնադրամն՝ ապաքաղաքական:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք հիմնադրամում կլինե՞ն խոշոր բացահայտումներ՝ ֆինանսական չարաշահումներ (բացի նախկին տնօրենի դեպքից), ինչպես որ տարբեր գերատեսչություններում է լինում, Հայկակ Արշամյանը պատասխանեց. «Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություններ է կատարում հիմնադրամում, հիմնականում ավարտվել է: Քննություններ են կատարվում կապալառուների հետ, հիմնադրամի գործընկերների հետ»:

Ընդ որում, հաշվեքննիչ պալատն, ըստ Արշամյանի, երբեք հիմնադրամում ուսումնասիրություն չի կատարել, սա առաջին անգամ է :

Արշամյանը վստահեցրեց՝պալատը ստուգում է հիմնադրամի վերջին 10 տարվա գործունեությունը. «Ավելի խորն ուսումնասիրելու են վերջին մի քանի տարվա գործունեությունը: Հունվարի վերջին, հույս ունենք, արդյունքները կլինեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31