Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի կամավորը` Հայաստանի գեղեցկության եւ հայերի ուշանալու մասին

Դեկտեմբեր 14,2018 15:53

Ներկայումս Հայաստանում ավելացել է օտարերկրացի կամավորների թիվը: Հետաքրքիր է, ի՞նչն է նրանց մոտիվացնում այցելել մի երկիր, որը քարտեզի վրա շատ փոքրիկ տեղ է գրավում, բայց միևնույն ժամանակ ապշեցնում իր հմայքով և հյուրասիրությամբ: Այս ամենը փորձեցինք պարզել Ռոբի Լոննոհից, որն արդեն 4 ամիս է, ինչ Հայաստանում է:

Ռոբին Հայաստանում EVS (Եվրոպական կամավորական ծառայություն) կամավոր է, որն այստեղ եկել է կամավորական ծրագրով և սահմանված մեկ տարի ժամկետով: Նա կամավոր է Բրյուսովի անվան համալսարանում, դասավանդում է ֆրանսերեն, ինչպես նաև ֆրանսերենով միջոցառումներ կազմակերպում:

Ռոբին հայտնեց, որ Հայաստանի մասին տեղեկացել է ֆրանսահայ ընկերների միջոցով, որոնք ապրում են Մարսելում: Հենց նրանք էլ խորհուրդ տվեցին Ռոբիին այցելել Հայաստան ու բացահայտել այն:

Ռոբին իր տպավորությունների մասին խոսելիս նշեց, որ Հայաստանն իսկապես հյուրասեր երկիր է, իսկ հայերը` շատ մարդամոտ:

Խոսելով իր դժվարությունների մասին, հավելեց, որ սկզբնական շրջանում մարդիկ իրեն տարօրինակ և հետախուզող հայացքով էին նայում, հետո հաղթահարել է օտարերկրացու «բարդույթը»:

Հայերենը Ռոբիի համար բարդ լեզու է, սակայն մի քանի ամսվա ընթացքում որոշ չափով յուրացրել է եւ կարողանում է հաղորդակցվել:

Կամավորը նշեց, որ արդեն հասցրել է ճամփորդել Հայաստանում՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Աևան, Ալավերդի: Առավել շատ նրան դուր է եկել Ալավերդու բնությունը:

«Միակ բանը, որ ինձ զարմացնում է Հայաստանում, դա ուսանողների ոչ ճշտապահ լինելն է: Նրանք միշտ ուշանում են: Մի բան էլ եմ նկատել` Հայաստանում կարծես հիմնականում շեշտը դրված է կանանց կրթության վրա, իսկ տղամարդիկ առհասարակ չեն սովորում»,- նման տպավորություն է ստացել Ռոբին:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31