Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարեցները չէին հասկանում՝ ի՞նչ անել քվեաթերթիկի հետ». Լինե Ուրբան

Դեկտեմբեր 14,2018 15:46

«Ընտրությունները հապճեպ իրականացվեցին՝ սեղմ ժամկետներում, ինչը ճնշումներ առաջացրեց ընտրական հանձնաժողովների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար»,-դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած հ/կ-ների մշտադիտարկման արդյունքների հրապարակման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը:

Նրա գնահատմամբ. «Ամեն ինչ չէ, որ 100%-ով է արվել, բայց, ամեն դեպքում, ընտրությունները կազմակերպվեցին»:

Տիկին Ուրբանը նշեց, որ ԵՄ-ն ֆինանսավորել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-կազմակերպություններին, որպեսզի նրանք ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունն ընտրություններում. «Հաջողությունների հասել ենք, բայց դեռ աշխատանք կա կատարելու, որպեսզի այդ անձինք կարողանան իրենց իրավունքներն իրացնել»:

Լինե Ուրբանը շրջել է ընտրատեղամասերով եւ արձանագրել, որ տարեցները դժվարացել են ինքնուրույն տեղաշարժվել. «Շատերը չէին հասկանում՝ ի՞նչ անել քվեաթերթիկի հետ: Պետք է նվազագույնի հասցնել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այդ մարդկանց ընտրական իրավունքին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31