Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն անցել է խաղաղ մթնոլորտում՝ առանց լարվածության: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ դիտորդների եւ ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտման առումով էլ լարվածություն չկար, մինչդեռ նախկինում նման խնդիրներ անընդհատ լինում էին:
Ըստ Արման Թաթոյանի՝ դպրոցների ապաքաղաքականացման առումով եւս դրական տեղաշարժ կա. «Դա արձանագրվել էր նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Այս ընտրություններն աչքի ընկան նաեւ նրանով, որ սոցիալական մեդիայում եւ համացանցում ատելության խոսքի աճ կար»:
Արման Թաթոյանի գնահատմամբ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները համացանցում անհանդուրժողականության մթնոլորտի չեզոքացման առիթ պետք է դառնան:
https://www.facebook.com/aravot.am/videos/267304120630694/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ