Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավաբանը՝ 10.000 դրամի գողության համար դատապարտված կնոջ մասին

Դեկտեմբեր 14,2018 15:14

Հոգեբան Իրինա Ծատուրյանը կարծում է, որ 10 հազար դրամի գողության համար դատապարտված կնոջն ազատ արձակելու հարցը վերանայողները պետք է հարցին նայեն ոչ թե որ մի կին փող է գողացել, որ երեխաներին կերակրի, այլ, որ նա այնպիսի զինվոր է մեծացրել, որի ընկերները ցանկացել են իրեն պաշտպանել:

Հիշեցնենք, որ 10.000 դրամ գողության համար դատապարտված Հասմիկ Սարգսյանի որդու զինծառայող ընկերները բաց նամակով Նիկոլ Փաշինյանից խնդրում են ազատ արձակել կնոջը:

«Մենք ունենք աղքատություն, գիտենք՝ քանի տոկոսն է, մեր բնակչության 1/3-րդն է, ու այն իրավիճակն է, երբ աղքատ մարդը, որը ոչինչ չունի, նման դեպքում կարող է գնալ ու բանտ նստել… բա էդ կնոջից ինչքան են գողացել. գողացել են կին լինելու հնարավորությունը, իր երեխաներին մեծացնելու բերկրանքը ու կարող եմ այդ շարքը շարունակել»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց հոգեբանը:

Նա առաջարկեց ձեւավորել հասարակական խումբ, որը Հասմիկ Սարգսյանի ազատ արձակման դեպքում կվերահսկի՝ ինչպես է նա ապրում: Տիկին Ծատուրյանը մտահոգված է նաեւ Հասմիկ Սարգսյանի անչափահաս երեխաների ճակատագրով, ըստ նրա՝ Սարգսյանի երեխաները կհայտնվեն մանկատանը, եթե նրան շարունակեն պահել անազատության մեջ:

Իրավաբան Գևորգ Դավթյանն էլ ասաց, որ նախկինում նախադեպ չենք ունեցել, որ զինվորները համածառայակցի համար հարց բարձրացնեն եւ այս նախադեպը գովելի է, բայց միաժամանակ նկատեց, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում մի քանի անգամ կատարած գողությունների համար պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ու այս դեպքում իրավական առումով այլ գործիքակազմ չկար, որ նրան ավելի մեղմ վերաբերեին:

Ըստ նրա՝ միակ տարբերակը մնում է ներման տարբերակը, իսկ ներումը տալիս է ՀՀ նախագահը ու պետք է ներման խնդրագիր: Դավթյանի խոսքով, սակայն, օրենքով ներման տարբերակը հնարավոր է, երբ դատապարտյալը պատժի որոշակի ժամկետ է անցել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31