Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտե․ Թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել

Դեկտեմբեր 14,2018 15:00

ՀՈՐԴՈՐԱԿ

«ԹՎՈՎ+ԹՎԱԿԱՆ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Զանգվածային տեղեկատվության միջոցներով կարդում կամ լսում ենք.

«Կազմակերպվել է թվով երկու այլ զորակոչիկի տարկետում տալու գործընթացը»:

«Այս հարցը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգում էր»:

«Անվավեր է ճանաչվել թվով հինգ քվեաթերթիկ»:

«Գնել են թվով 53 կոնյակ»:

Օրինակների այս շարքը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ հարկ չկա, որովհետև անհրաժեշտ հարցը հավանաբար արդեն ծնվեց. իսկ այստեղ ի՞նչն է սխալ, ինչպե՞ս պետք է լինի:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել հետևյալ բառակապակցություններին՝ թվով երկու, թվով երրորդ, թվով հինգ, թվով 53: Հիմա հարց տանք. իսկ ուրիշ ի՞նչ են երկու-ն, երրորդ-ը, հինգ-ն ու 53-ը, եթե ոչ թիվ: Արդյո՞ք իմաստ ունի թվականի հետ «թվով» բառաձևի գործածությունը: Չէ՞ որ նրա մեջ «թիվ» բառի իմաստն արդեն իսկ կա:

Սա այն դեպքերից է, երբ երկու բառից մեկն անհարկի է գործածվում, ուղղակի ավելորդ է: Լեզուն ավելորդություններ չի սիրում և ձգտում է սեղմության:

Առաջնորդվելով այս սկզբունքով՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել և այսուհետև ասել (գրել), օրինակ,  ոչ թե թվով երկրորդ, այլ երկրորդ, ոչ թե թվով երեք, այլ պարզապես երեք և այլն:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31