Ամփոփվեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երիտասարդական մրցանակաբաշխության» արդյունքները:
Երեկ կայացած ամփոփիչ միջոցառման ժամանակ 11 անվանակարգերում ներկայացված 33 թեկնածուներից ներկաներն առցանց քվեարկությամբ ընտրվեցին լավագույնները: Մրցանակակիր դարձան.
Երիտասարդ գիտնական՝ Արմեն Գյուրջինյան
Երիտասարդ բժիշկ՝ Դավիթ Պարյան
Երիտասարդ բնապահպան՝ Դիանա Եղյան
Երիտասարդ գյուղատնտես՝ Սերյոժա Կոտոլկյան
Երիտասարդ աշխատող՝ Արթուր Նաջարյան
Երիտասարդ գործարար՝ Տաթեւ Մուրադյան
Երիտասարդ մարզիկ՝ Սիմոն Մարտիրոսյան
Երիտասարդ մշակութային գործիչ՝ Սերգեյ Սմբատյան
Երիտասարդ հայրենադարձ՝ Արփի Կոջոյան
Տարվա երիտասարդ՝Գրիգոր Դաշտոյան:
Երեկ տեղեկացրել էինք, որ միայն «Հայրենիքի երիտասարդ պաշտպան» անվանակարգում արդարացիորեն քվեարկություն չկազմակերպվեց ու ապրիլյան պատերազմում հաղթած զինծառայող երեք թեկնածուներին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Գեւորգ Մանուկյանին, Ավետիս Զարգարյանին ու Դանիել Դավթյանին հոտնկայս ողջունեցին ջերմ ծափահարություններով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ