Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Արցախում սպասվում են բարձրաստիճան գեներալների պաշտոնաթողություններ: Խոսքը մասնավորապես ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանի, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և նախագահ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարություններով խորհրդական Արշավիր Ղարամյանի մասին է: Հետագայում Արցախից պաշտոնական մակարդակով հնչեցին հայտարարություններ, որ պաշտոնանկությունների մասին որևէ տեղեկություն չկա: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Լևոն Մնացականյանը: Հետո հայտնվեցին նաև նոր նախարարի անունը, Մնացականյանի նոր պաշտոնի մասին տեղեկատվություն և այլն…
Այսքանով հանդերձ պարզ է, որ խնդիրը միայն տեղեկատվական քաոսի մասին չէ: Մի կողմից տեղեկատվական արտահոսքերը շատ կազմակերպված տեսք ունեին, մյուս կողմից դրանց հերքումներն էլ հնչում էին բավական զգուշավոր: Խնդիրը նույնիսկ այդ պաշտոնյաների նշանակում–չնշանակումը, ազատում–չազատումը չէ (ի վերջո, պաշտպանունակությունը սոսկ նախարարի անձով չէ պայմանավորված, թեպետ դա ևս շատ կարևոր է): Ակնհայտ է, որ կան ինչ–որ խորքային գործընթացներ, որոնց բոլոր մանրամասներին, բնականաբար, մենք տեղյակ չենք: Բայց այն, որ Արցախի ղեկավարության և բարձրագույն զինվորականության ու Հայաստանի նոր իշխանությունների միջև կա որոշակի թյուրըմբռնում, ակնհայտ է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։