«Grand Chess Tour»-ի նախորդ փուլերում լավագույն արդյունք ցույց տված չորս գրոսմայստերները` «London Chess Classic»-ի կիսաեզրափակչում ավարտեցին պայքարը գլխավոր մրցանակի համար: Գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Հիկարու Նակամուրա-Ֆաբիանո Կարուանա (երկուսն էլ՝ ԱՄՆ)՝ 18:10, Լեւոն Արոնյան (Հայաստան)-Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 10-18:
Այսպիսով, դեկտեմբերի 15-17-ին Նակամուրան եւ Լագրավը կորոշեն հաղթողին, իսկ Արոնյանն ու Կարուանան կպայքարեն երրորդ տեղի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ