Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանին Երեւան Նիկոլ Փաշինյանն է հրավիրել եւ քննարկման առանցքում հենց պաշտոնանկություններն են եղել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 14,2018 12:36

Տեղեկություններ ստացանք նաեւ, որ Բակո Սահակյանին Երեւան Նիկոլ Փաշինյանն է հրավիրել եւ քննարկման առանցքում հենց պաշտոնանկություններն են եղել: Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե՝ ու՞մ նախաձեռնությամբ է հանդիպումը կայացել: «Դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ երկու հայկական հանրապետությունների ղեկավարները հանդիպում են: Շատ նորմալ հանդիպումներ են եղել, ջերմ, գործնական, նորմալ է ամեն ինչ, խնդիր չկա: Մենք չպետք է աժիոտաժ անենք, շահարկենք: Երկու ղեկավարները պարբերաբար հանդիպում են: Երկու երկրների ղեկավարները հաճախակի են հանդիպում, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Սա մեկ երկրի երկու զավակների հանդիպում էր»,- պատասխանեց նա:

Հարցին՝ Արցախի ՊԲ հրամանատարի փոփոխությունը ցնցումների առիթ կդառնա՞, թե՞ ոչ, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում ցնցումներ, բարեբախտաբար Արցախը կայուն երկիր է եւ ընդհանրապես ես ցնցում հասկացությունը չեմ ուզում օգտագործել: Ի՞նչ ցնցման մասին է խոսքը, նախ եւ առաջ նման հրամանագիր չկա: Արցախի ՊԲ-ն շատ հզոր կառույց է, պարոն Մնացականյանը նույնպես ներդրում ունի ՊԲ-ի կայացման, մարտունակության գործում: Նա լավ սպա է, հրամանատար է, կան շատ պատրաստված հրամանատարներ, որոնք մեծ ներդրում ունեն»:

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էլ նշեց, որ իր կամ Արշավիր Ղարամյանի պաշտոնանկության հետ կապված որեւէ խոսակցություն Բակո Սահակյանի հետ տեղի չի ունեցել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31