Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Եթե ԼՀԿ-ն չլիներ, ՀՀԿ-ն երրորդ տեղով կանցներ խորհրդարան». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 14,2018 12:32

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Գեւորգ Գորգիսյանի հետ։

– Պարոն Գորգիսյան, նախ խոսենք քարոզարշավի ընթացքի մասին։ Շատերը բողոքում են, ասում են՝ պայքարը ծրագրային չէր։ Համակարծի՞ք եք։

– Մենք խոսում էինք մեր ծրագրերից եւ, հետեւաբար, չեմ կարող ասել որեւէ բան։ Այդ մասին թող մյուսները մտածեն։ Իհարկե, կար սեւի եւ սպիտակի բաժանումը, բայց այս անգամ դա այնքան ազդեցություն չունեցավ, ինչքան նախորդ անգամ։ Այն, որ պայքարը ընթանում է նախկին եւ ներկա իշխող ուժերի միջեւ, դա ուղղակի իմիտացիա էր, որը ստեղծվել էր նախկին իշխանության կողմից։ Բայց դա չէր կարող արդյունք տալ, եւ տեսանք, որ ՀՀԿ-ն ստացավ իր արժանի գնահատականը ժողովրդի կողմից։

– Արդյունքները սպասելի՞ էին Ձեզ համար։

– Ընդհանուր առմամբ, այո։ Պետք է հստակ արձանագրել, որ մեզ մոտ ստացվեց փակել ՀՀԿ-ի ճանապարհը դեպի ԱԺ։ Այսինքն՝ եթե ԼՀԿ-ն չլիներ, ՀՀԿ-ն երրորդ տեղով կանցներ խորհրդարան։

– Քարոզարշավի ժամանակ գրեթե բոլորը քննադատում էին ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն չհայտնվեց խորհրդարանում։

– Մենք որեւէ անգամ նման կերպ չենք վարվել։ Մենք միշտ խոսել ենք մեր ծրագրերից եւ հիմա մենք գնում ենք խորհրդարան՝ լինելու այն ընդդիմությունը, որը պաշտպանելու է ժողովրդավարական արժեքները, հանուն որի տեղի ունեցավ հեղափոխություն։ Թույլ չենք տալու, որ որեւէ կետում իշխանությունը շեղվի այդ արժեքներից։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31