Նախկինում, երբ ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, թանաքը դեռ չչորացած, ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Արեւմուտքը շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, ավելի վաղ՝ Ռոբերտ Քոչարյանին, դրանից նրանց լեգիտիմությունն ավելացա՞վ, սեփական երկրի քաղաքացիների վերաբերմունքը լեգիտիմությունից զուրկ իշխանության նկատմամբ փոխվե՞ց։ Իհարկե, ոչ։ Միեւնույն է, անկախ օտարերկրյա պետությունների ղեկավարների շնորհավորական ուղերձներից՝ նրանք համարվում էին ոչ լեգիտիմ։
Հիմա եթե ՌԴ-ն կամ ԱՊՀ որեւէ երկիր չի շնորհավորել Փաշինյանին, պակասե՞ց նրա իշխանության լեգիտիմությունը։ Իհարկե, ոչ. փաստ է, որ ՀՀ-ում ընտրություններն անցկացվել են ազատ եւ արդար, անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան։ Արդյոք շնորհավորական ուղերձների բացակայությունը նշանակում է, որ նույն ՌԴ-ն չի ճանաչելու Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակն ԱԺ ընտրություններում, չի ճանաչելու նրան՝ որպես ՀՀ իշխանություն, ու, որպես այդ ամենի հետեւանք, հրաժարվելու է նրան ընդունել միջպետական հարաբերություններում։ Իհարկե, ոչ։ Եվ ուրեմն այդ սպասումներն անիմաստ են, ակնկալիքները՝ ձեւական։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում