Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների հասցեին հնչող հիմնական կոմպլիմենտներից մեկն այն էր, որ այս իշխանությունը ոչ միայն ընտրվել է ժողովրդի կողմից, այլև ինքնին ժողովրդի, հասարակության մի մասնիկն է, հետևաբար բացառվում է, որ նախկինների օրինակով օտարվի հասարակությունից: Այսօր, սակայն, տեսնում ենք տրամագծորեն հակառակ պատկերի դրսևորումներ, երբ հասարակության հետ ակտիվ հաղորդակցության ֆորմատը պահող Փաշինյանի ֆոնին նրա շատ թիմակիցներ սկսել են հանրության այս կամ այն սեգմենտի հետ շփումը պայմանավորել level–ներով, հայերեն ասած՝ մակարդակներով:
Նորընծա և հանկարծահաս իշխանության ներկայացուցիչներից շատերի համար քաղաքական դաշտը, թերևս, հայտնի Mario խաղն է հիշեցնում, այլապես դժվար է level–ներով տրամաբանելուն այլ պատճառ գտնել: Մեծ հաշվով, շատերի համար քաղաքական այս հանկարծակի վերելքը նման է խաղի, որովհետև իրականության մեջ նրանք չէին պատկերացնում իրավիճակի նման զարգացում ու քաղաքական կարիերայի այսպիսի թռիչք: «Դռակոնի» level–ում միանգամից հայտնվելն էլ, ըստ այդմ, ոմանց մոտ ստեղծել է տպավորություն, թե իրենք անցել են նախորդ level–ները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։