ԵԼ խմբային մրցաշարի վերջին տուրում «Արսենալ» (Լոնդոն)-«Ղարաբաղ» (Ադրբեջան) հանդիպման ժամանակ խաղադաշտ մտած Սպարտակ անունով հայ երկրպագուն ազատ է արձակվել:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր Սերգեյ Ջանոյանը՝ տեղեկացնելով, որ խոսել է Սպարտակի հետ, որը, հնարավոր է, վարչական պատասխանատվությունից խուսափի:
Սպարտակ անունով հայ երիտասարդը «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման վերջնամասում Արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի մեծադիր նկարով մարզաշապիկը հագին մտել էր խաղադաշտ եւ Արցախի պետական դրոշը բարձր ծածանելով վազել դեպի պահեստայինների նստարանին գտնվող Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սակայն անվտանգության աշխատակիցները բռնել էին նրան եւ դուրս բերել խաղադաշտից:
«Արսենալն» այս խաղում հաղթեց 1:0 հաշվով ու խմբում առաջին տեղով անցավ Եվրոպա լիգայի հաջորդ փուլ:
https://www.facebook.com/seroj.faf/videos/2359635860775607/
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ