ՌԴ իրավապահ մարմինները պետական ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ ոչ միայն հարկադրանքի միջոցներ չեն կիրառել, ինչի պարտավորությունը ստանձնել են միջպետական պայմանագրերով, այլեւ գոնե թաղայինի մակարդակով բացատրություն չեն
վերցրել։ Հայաստանն էլ սրա վերաբերյալ ոչ մի բողոք ռուսական կողմին չի ներկայացրել։ Իր նկատմամբ հետախուզում հայտարարելը Վահագն Հարությունյանը համարում է անձնական վրեժխնդրություն։
Պարկուճների կեղծումը կազմակերպելու վերաբերյալ մեղադրանքի մասին նա ասում է. «Մեղադրանքում վերացական ձեւակերպումներ չեն կարող լինել։ Շուրջ 1000 պարկուճ են նշում։ Ինչի՞ց վերցրին, որ այդքան է եղել։ Նրանք մոռանում են, որ հայտնաբերված պարկուճների մեջ չկա, թե ինչ զենքից են դրանք կրակվել»։ Նաեւ պնդել է, որ կապ չունի Արարատում հնչած ոստիկանների կրակոցների հետ. «Իրենք իրենց համար կրակել են, թող չկրակեին, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»։
Վահագն Հարությունյանը վստահություն է հայտնել, որ իր նկատմամբ հետապնդման նոր փուլ է սկսվելու, «որովհետեւ հասկացել են, որ այս մեղադրանքը կյանք չունի»։
Սա այն քննիչն էր, որը մարտի 1-2-ի դեպքերից անմիջապես հետո զանգվածային անկարգության մասնակիցների դեմ քրեական հետապնդումներ էր իրականացնում։
Այն քննիչը, որն այնուհետեւ թոզ փչելով հանրության աչքին՝ ցույց էր տալիս, թե ամեն ինչ անում է Մարտի 1-ը բացահայտելու համար, սակայն չբացահայտեց։
Սա այն քննիչն էր, որ 2011 թվականին հայտարարեց, որ մարտի 1-ին հատուկ միջոցների կիրառումը եղել է օրինական։
«Ես կուզեմ, որ նա իր հարցազրույցները տար Հատուկ քննչական ծառայությունում, ոչ թե անհայտ վայրերից, համացանցի միջոցով։ Թող գա, այդ բոլորը ներկայացնի վարույթն իրականացնող մարմնին»,- ասում է մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում