Հաջողությունը կարծես չուշացավ: Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարյանը ասաց, որ Վիգեն Չալդրանյանի հրաժարականի մասին ինֆորմացիան իմանալուց անմիջապես հետո գործադուլը դադարեցրել են: Մշակույթի նախարարությունը կնշանակի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ որոշակի ժամանակ անց կկայանա տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Հետաքրքրվեցի, թե ովքեր են տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հավանական թեկնածուները: Դերասանն ասաց, որ դեռ պարզ չէ: Իսկ գեղարվեստական ղեկավարին նշանակելու է տնօրենը: Անդրադառնալով հարցին` թե ե՞րբ թատերասերները կվայելեն Համազգային թատրոնի ներկայացումները, ասաց, որ ներկայացումների մասին կարող են խոսել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո, գոնե մինչև տարին փակելը շատ կուզենայինք երկու բեմադրություն ներկայացնել: Թատրոնում տիրող տրամադրությունները դերասանը բնորոշեց ուրախ ու ստեղծագործական, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնեց Վիգեն Չալդրանյանին ինչպես համատեղ աշխատանքի համար, այնպես էլ այս քայլի համար, որովհետև վստահ է, որ նրա այս քայլն ի նպաստ թատրոնի էր: Նկատեցի, որ առաջին քայլն արել է Սուրեն Շահվերդյանը` հրաժարվելով իր պաշտոնից: Արման Նավասարդյանը նկատեց, որ բողոքի այս շարժումը սկսվել էր մինչ Սուրեն Շահվերդյանի պաշտոնավարումը սկսելը: «Մեր խնդիրը Սուրեն Շահվերդյանի հետ չէր, վերջին հաշվով»,- ընդգծեց նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում։