ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բացի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այցելելուց, օրերս եղել է նաեւ կալանավորված Մանվել Գրիգորյանի մոտ եւ առանձնազրույց ունեցել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Արման Թաթոյանը: Նա տեղեկացրեց, որ Գրիգորյանի հետ առանձնազրույցի արդյունքներով՝ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել վարույթն իրականացնող իրավապահ մարմին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը:
«Միայն կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշեց Արման Թաթոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմի բժիշկը պարբերաբար այցելում է Մանվել Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ ըստ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ նա տասից ավելի հիվանդություն ունի, մինչդեռ կալանավայրում հնարավոր չէ պատշաճ բուժօգնություն ապահովել: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար:
https://www.facebook.com/aravot.am/videos/267304120630694/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ