Երեկվանից իրարամերժ լուրեր էին տարածվում՝ Արցախի ուժային բլոկին առնչվող, այդ թվում նաեւ այն, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կփոխարինի Բակո Սահակյանին եւ այդ իսկ պատճառով այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Մեր հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես Մոսկվայում եմ ընտանիքով՝ ընդամենը անձնական գործերով, ինչ վերաբերում է Ձեր մատնանշումներին, ո՛չ նման բան կա, ո՛չ էլ անհրաժեշտություն՝ այստեղ նման խնդիրներ քննարկելու»։
Բոլոր դեպքերում խոսվում է, որ Դուք եք փոխարինելու Բակո Սահակյանին։ «Անհեթեթություն է։ Բակո Սահակյանին փոխարինելու համար ընտրություններ պետք է լինեն, եւ ժողովուրդն է որոշելու, թե նրան փոխարինողն ով է լինելու՝ ընտրությունների արդյունքներով»։ Հնարավո՞ր է Բակո Սահակյանի վաղաժամ հրաժարականը։ «Ո՛չ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։