Նախընտրական պաստառները մաքրելու ժամանակն է: Ու արդեն սկսել են Նիկոլ Փաշինյանից. երեկ Արշակունյաց փողոցում Փաշինյանի մեծադիր պաստառներն էին հեռացնում: Հերթը մյուսներինն է: Այս նախընտրական շրջանում պաստառների ու բուկլետների առատությունը աչք էր ծակում, շատերին նույնիսկ զայրացնում: Թեկնածուները խոստացել են մայրաքաղաքն ու երկիրն արագ մաքրել նախընտրական իրենց պաստառներից: Սպասենք, տեսնենք: Բայց լավ կլինի սոցցանցերից էլ մաքրվեն թեկնածուների գովազդներն ու նախընտրական ֆեյքերը:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.12.2018